ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թռչնաբնի ապուր

ՖՈՏՈ

Ինչ ասես մարդն ուտում է։ Բայց ամենազարմանալի ուտեստներից մեկը հանդիսանում է թռչնաբնի ապուրը՝ սուպը։ Նման ուտելի թռչնաբներ՝ «ծիծեռնակի բներ» լինում են Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում, ֆիլիպիններում և Վիետնամում, որտեղ բույն են հյուսում սալանգան թռչունների որոշ տեսակներ։ Այդ թռչունները բույն են հյուսում լեռնային քարանձավներում, կամ էլ ներկայումս քաղաքային պայմաններում մարդկանց կողմից ստեղծված հատուկ քարանձավատիպ կառույցներում։ Սալանգանները բույն հյուսելիս օգտագործում են թքագեղձերի արտազատուկը, ընդ որում դրանց շատ տեսակները դրան ավելացնում են նաև բմբուլներ, որից էլ այդ բույները դառնում են սև և արժեք չեն ներկայացնում։ Սալանգանների բազմացման սեզոնը սկսվում է փետրվարի վերջից մինչև մայիս, և այդ ժամանակահատվածում նրանք իրենց թքից բույներ են հյուսում 1-ից 1,5 ամսվա ընթացքում։ Հենց սկզբից նշենք, որ ուտելի թռչնաբույնի մեկ կիլոգրամի արժեքը մոտ 2300 դոլար է։ Մասնագետները համարում են, որ մալայզիական Կիլիմանտան կղզու Սաբահ և Սարավակ նահանգների քարանձավներում բնադրում են մոտ մեկ միլիոն սալանգան, որոնք ստեղծում են մոտ 150 տոննա թռչնաբույն, որի արժեքը գնահատվում է 350 միլիոն դոլար։ Թռչնաբների սննդում օգտագործելը Հարավ-Արևելյան Ասիայում թվագրվում է 618-907 թվականներով Թան դինաստիայի ժամանակաշրջանով։ Իսկ չիանցիները սկսել են ուտել թռչնաբնի ապուր Մին դինաստիայի ժամանակներում։ Որոշ հեքիաթներում նշվում է, որ Չժեն Օնը, որը եղել չինացի հետազոտող, դիվանագետ և նավատորմի ադմիրալ եղել է առաջին չինացին, ով համտեսել է թռչնաբնի ապուր։ Թռչնաբնի ապուրը չինական խոհանոցի ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենահակասական դելիկատեսներից մեկն է։  Ուտելի թռչնաբույնը համարյա համ չունի։ Թռչանբնի ապուրն իրենից ներկայացնում է լորձանման զանգված և նման է կիսելի։ Չինացիները սովորաբար ապուրին խառնում են շաքարավազ և այն համարվում է քաղցր դեսերտային ապուր։ Հոնգկոկում մեկ փոքրիկ աման թռչնաբնի ապուրի արժեքը 30-ից 100 դոլար է։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ թռչնաբնի ապուրին մեկ այլ անուն են տվել՝ «արևելյան ձկնկիթ»։ Շատերն են պատրաստ ծախսել ահռելի գումարներ մեկ աման նման աման ապուր ուտելու համար, քանի որ համարվում է, որ թռչնաբնի ապուրը պահպանում է երիտասարդությունը, ինչպես նաև բարելավում է առողջությունը և ուժեղացնում մարմինը։ Բայց ճշմարտությունն այն է, որ եթե անգամ այդ ապուրն ունի նման հատկություններ, ապա դա անհնար է ստանալ մեկ ամանով և պետք է ամեն օր օգտագործել դա։ Ըստ հետազոտությունների այն պարունակում է 61,0—66,9 % սպիտակուց և 25,4—31,4 % ածխաջրածիններ, ինչպես նաև միներալ աղեր։ Ներկայումս թռչնաբների հիմնական սպառողներ են հանդիսանում Չինաստանը, Թայվանը, Սինգապուրը և Հյաուսիսային Ամերիկան։ Ինդոնեզիան թռչնաբների հիմնական մատակարարն է, նա տարեկան արտադրում է մոտ 250-300 տոննա ուտելու թռչնաբույն, ընդ որում բուն Ինդոնեզիայում ծախսվում է միայն 25 տոննան։ 
 Открыть фото
Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular