ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացի հաշվառումից ոչ մի բան չստացանք․ արցախցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հորդորելով որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում չկազմակերպել։

«Մենք հինգ ընտանիքով ապրում ենք մեկ սենյականոց բնակարանում, դա իմ բարեկամի տունն է։ Սահմանը անցնելիս մեզ հաշվառեցին Մասիսում, սակայն բացի հաշվառումից ոչ մի բան չստացանք։ Կառավարությունը մնալու տեղ չտվեց, ոչ էլ սնունդ, ոչ էլ խոստացած հարյուր հազարները։ Մեր սնունդը քիչ է, հինգ ընտանիքով էլ դժվար է մնալ մեկ սենյակում»,- կիսվեց ընտանիքներից մեկի անդամը։ 

Նշենք, որ վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․514 անձ է ժամանել Հայաստան:

Ըստ մեր զրուցակիցների՝ այսպիսի անկազմակերպ վիճակում մարդիկ չգիտեն ում կամ որտեղ դիմել։ Տարբեր անհատ կազմակերպություններ փորձում են օգնել, բայց այս պահի դրությամբ հինգ ընտանիքի անդամներից ոչ մեկը ոչ մի բան չի ստացել պետությունից։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ ԼՂ-ից տեղահանվածների համար օգնության հավաքագրում պետք չէ։ Նախարարությունից հայտնել են, որ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular