Յուրաքանչյուր քաղաքացի ամսական պետք է ստանա 97 000 դրամ գումար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս իշխանությունները տարիներ շարունակ մուննաթ էին գալիս բոլորի վրա, որ Արցախին ամենաշատ գումարն իրենք են տվել:
ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120 000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:
Պարզ թվաբանություն է, եթե 140 մլրդը բաժանես 120 000-ի, ստացվում է` յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1 167 000 (մեկ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ:
Այսինքն, ամսական 97 000 դրամ:
Այսինքն, յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97 000 դրամ գումար ստանա: Կրկնում եմ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ոչ թե ընտանիք:
Փոխանակ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկեք, շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը: