ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելի ֆիասկոն Արցախում. Politico

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politico պարբեականի հեղինակներից Ջամիլ Անդերլինին իր «Շառլ Միշելի ֆիասկոն Արցախում» հոդվածում հարց է տվել, թե ինչու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել իր գլխավոր արտաքին քաղաքական թեման դարձնել ղարաբաղյան հակամարտությունը։

«Ես մեկ շաբաթ անցկացրի՝ հիանալով Արցախի հակամարտության մեր փայլուն լուսաբանմամբ, երբ Ադրբեջանը ներխուժեց եւ զավթեց էթնիկ հայկական անկլավը հակամարտության տասնամյակներից հետո։ Էներգետիկայի գծով մեր հիանալի թղթակից Գաբրիել Գեւինը ժամանակի մեծ մասն ապրում է Երեւանում եւ տարածաշրջանի գծով փորձագետ է, որի խոր գիտելիքները եւ շփումները թույլ տվեցին POLITICO-ին վարել այս տխուր պատմությունն ամբողջ շաբաթ։

Մի մեծ հարց. այդ ինչի՞ց ելնելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշեց ղարաբաղյան հակամարտությունը դարձնել իր գլխավոր արտաքին քաղաքական թեման, եւ որտեղ էր նա, երբ Ադրբեջանը ներխուժեց, եւ հայ բնակչությունը փախչում էր՝ կյանքը փրելով»,- գրել է Անդերլինին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular