ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած կենդանակերպի նշան ունի իր գաղտնի զենքը. իսկ ո՞րն է Ձերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենաուժեղ նշանը՝ Ձկներ

Ատղագուշակները կարծում են, որ կենդանակերպի ամենուժեղ նշանը Ձկներն են։ Դա բավականին տարօրինակ է, չէ՞ որ Ձկները շատ զգացմունքային են և տպավորվող։ Սակայն Ձկներն ունեն ներքին շատ պաշարներ, որոնք բացակայում են կենդանակերպի այլ ներկայացուցիչների մոտ։ Եվ երբ, օրինակ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել, որ Ձկները ծնկում են, սակայն չեն կոտրվում։

Ամենանենգ նշանը՝ Կարիճ

Կենդանակերպի նշաններից ամենանենգը Կարիճն է։ Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Կարիճները գործում են ամենախորամանկ մեթոդներով, իրենց շատ բարդ է ինչ-որ հարցում կասկածել։ Կարիճները՝ ամենադաժան և վտանգավոր թշնամիներն են։ 

Ամենագեղեցիկ նշանը՝ Աղեղնավոր

Արտաքնապես ամենագեղեցիկ նշանը Աղեղնավորն է։ Բնությունն այս մարդկանց  շատ ներդաշնակ  կառուցվածք է պարգևել, և դա իրենց ամենագեղեցիկը կոչվելու իրավունք է տալիս։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ավելորդ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։ 

Ամենասեքսուալ նշանը՝ Խոյ

Կենդանակերպի ամենասեքսուալ նշանն է համարվում Խոյը։ Այս մարդիկ էներգետիկ են, կրքոտ և ակտիվ։ Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։ Խոյերը ուշադրություն են գրավում իրենց խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։ 

Ամենահավատարիմ նշանը՝ Կույս

Աստղագուշակները ամենահավատարիմն են համարում Կույսի նշանի տակ ծնված մարդկանց։ Այս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և ընտրողաբար են մոտենում երկրորդ կեսին ընտրելու հարցին։ Եթե ընտրում են ինչ-որ մեկին, ապա կարող եք վստահ լինել՝ Կույսերը երբեք նրան չեն դավաճանի։

Ամենաբարի նշանը՝ Ցուլ

Ցուլը ամենաբարի նշանն է։ Նա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ նրբանկատ  է շփման մեջ, ինչն ինքնին  բարության նշան է համարվում։ Ցուլերը միշտ օգնության են հասնում, անշահախնդիր են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի սիրտ ունեն։

Ամենահաջողակ նշանը՝ Երկվորյակներ

Ամենահաջողակ նշանը Երկվորյակներն են։ Հաճախ իրենք հայտնվում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ կենդանակերպի մնացած նշանների հետ համեմատելիս։ Երկվորյակները լավատեսներ են, իսկ դա կազմում է իրենց հաջողության 90 %։ Հաջողակ լինելու շնորհիվ իրենց կարելի է նաև ամենաերջանիկ նշանը համարել։

Ամենաընտանեկան նշանը՝ Խեցգետին

Խեցգետինն ամենաընտանեկան նշանն է։ Այս մարդկանց համար ընտանեկան արժեքներն առաջին տեղն են զբաղեցնում։ Իրենք ձգտում են արժանի զուգընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել և շատ երեխաներ ունենալ։ Սա լուրջ հարաբերությունների և ամուսնության համար ամենակատարյալ նշանն է ։ 

Ամենաեսասեր նշանը՝ Առյուծ

Չնայած իր առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, Առյուծը ամենաեսասեր նշանն է համարվում և ամեն բան անում է հանուն իր շահերի և ցանկությունների։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, ինչը լրացնում է նրա էներգիան։ Բացի այդ Առյուծները սիրում են գովասանքն ու շողոքորթությունը։

Ամենամարդամոտ նշանը՝ Կշեռք

Կշեռքն ամենամարդամոտ նշանն է համարվում։ Սիրում է ժամերով խոսել, բավականություն է ստանում նոր ծանոթություններից։ Շրջապատում իրենց անկաշկանդ  ու վստահ են զգում։ Ծանր են տանում միայնության  նույնիսկ մեկ օրը։

Ամենափակ նշանը՝ Այծեղջյուր

Թե ինչ է Այծեղջյուրի մտքին՝ բարդ է պատկերացնել․ սա կենդանակերպի ամենափակ նշանն է։ Այծեղջյուրները հազվադեպ են վստահում իրենց ապրումներն ու զգացմունքները ինչ-որ մեկին, իսկ շրջապատում իրենց սառը և անտարբեր են պահում։

Ամենահանճարեղ նշանը՝ Ջրհոս

Ջրհոսն ամենահանճարեղ նշանն է։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են առաջարկում։ Իրենց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սակայն երբեմն իրենց ուժը չի բավականացնում հասցնել գործն իր տրամաբանական ավարտին, հետևաբար  իրենց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերը մնում են չճանաչված։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular