ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ վիճակում են ԼՂ-ից բռնի տեղահանված բուժառուները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տվյալներ է ներկայացրել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում ստացող ԼՂ-ից բռնի տեղահանված բուժառուներից։ Նրանց թիվն այս պահին 361 է: 

Մինչև այս պահը գրանցվել է 14 մահ։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։ 

«2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։ Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց»,- նշել է Ավանեսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular