ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում բավական թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում բավական թեժ է լինելու։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպել է խմբակցության ղեկավարության հետ, հայտարարել, որ երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ է գումարելու և տալու է բոլոր հանձնարարությունները, թե ինչպես պետք է վարվել։

Բանն այն է, որ հաջորդ շաբաթ արդեն Ազգային ժողովի օրակարգ է մտնում կարևորագույն հարցերից մեկը՝ Հռոմի ստատուտի վավերացումը, որն արդեն հասցրել է լիովին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատել են քաղաքական վեկտորի փոփոխության փորձ կատարող Հայաստանի վարչախմբին, իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտի վավերացման որոշումը բացահայտ թշնամական ակտ է անվանել։

Հռոմի ստատուտի դեմ հայտարարություններ են տարածել Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցութունները և չի բացառվում, որ ստատուտի քննարկումն Ազգային ժողովում վերածվի բավականին լուրջ բանավեճի, ընդհուպ բանը հասնի ձեռնամարտի։

Հատկապես այսօր, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված և ընդդիմության նոր հանրահավաքային ալիքով պայմանավորված, ներքաղաքական իրավիճակը բավական սրվում է և Փաշինյանը հասկանում է, որ կարող է խնդիրներ ունենալ խորհրդարանում, անգամ սեփական խմբակցության ներսում։ 71 հոգանոց այդ խմբակցությունում ոչ բոլորն է, որ կիսում են Փաշինյանի դավաճանական մոտեցումները, սակայն առայժմ ստիպված են լծված մնալ Նիկոլի սայլին՝ խնդիրներ չունենալու համար, բայց հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երերաց, իսկ ՔՊ-ականները հասկացան, որ այլևս շանս չեն ունենալու, նրանք միահամուռ կփախչեն «Քաղաքացիական պայմանագրից», նույնիսկ կհայտարարեն, թե իրենց սպառնալիքներով են պահել այդ խմբակցության կազմում։

Անահիտ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular