ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանը շատ բան կստանա». արդյո՞ք հնարավոր է Զանգեզուրի միջանցքը Հայաստանը շրջանցելով կառուցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Info24.ru-ն գրում է, որ Ադրբեջանից Նախիջևան միջանցքը Հայաստանը շրջանցելով փոխզիջում է Իրանի համար, բայց ամեն ինչ կախված կլինի նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ձևակերպումից: Այդ մասին Info24-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Վլադիմիր Սաժինը։

Նա մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ եթե Երևանը հրաժարվի մասնակցել Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը, որը պետք է անցնի հայկական տարածքով, ապա ճանապարհը կարող է գծվել Իրանով։ Խորհրդային տարիներին, հիշեցրել է Սաժինը, երկաթգիծը Հայաստանից Իրան էր անցնում Նախիջևանով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայերն ապամոնտաժեցին ճանապարհը, և Բաքվի համար իրավիճակը լրջորեն բարդացավ, խնդրի լուծումը պետք է լիներ Զանգեզուրի միջանցքը, բայց դա  հարիր չէ իրանական կողմին, ասել է արևելագետը։ «Թեհրանը դեմ է, որ Զանգեզուրի միջանցքը Հայաստանով անցնի Բաքվի առաջ քաշած պայմաններով։ Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերահսկի այդ միջանցքը որպես իր տարածք և փակի իր ճանապարհը դեպի հյուսիս՝ դեպի Հայաստան»,- պարզաբանել է փորձագետը։

Ըստ Սաժինի, իրանցիները, ամեն դեպքում, եթե միջանցքն անցնի իր տարածքով, թույլ չեն տա Ադրբեջանին «ամբողջությամբ վերահսկել» միջանցքը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի երկաթուղի, որը եռակողմ համաձայնագրերի հիման վրա կբավարարի մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի կարիքները: «Իրանն այս դեպքում շատ բան է ստանում։ Նա գումար է ստանալու Ադրբեջանից և Թուրքիայից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցման համար։ Բացի այդ, այդ ամենը վերահսկվելու է հենց Իրանի կողմից։ Սակայն Ադրբեջանի համար կան նաև բազմաթիվ օգուտներ հաշվի առնելով Նախիջևանի հետ կապված բարդ իրավիճակը։ Բայց, կրկնում եմ, կարևորն այն է, թե ինչպես է ամեն ինչ ձևակերպվելու օրինական ճանապարհով»,- եզրափակել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի իրականացնել Զանգեզուրի միջանցքի նախագիծը, Բաքուն ունի «պլան Բ»։ Նրա խոսքով, այդ պլանն առավելություններ կստեղծի այն երկրների համար, որոնց տարածքով անցնելու է միջանցքը, և Հայաստանն այդ դեպքում «ուղղակի չի լինի շահառուների թվում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular