ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոլոքոստի գռեհիկացումը». ինչու՞ է ռաբբինը Բաքվից կոչ արել հրեաներին արագորեն հեռանալ Հայաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newizv.ru-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն անսպասելի հետևանք է ունեցել: Բաքվի ռաբբին Իսրայելից և այլ երկրների իր գործընկերների հավանությամբ կոչ է արել Հայաստանի հրեաներին շտապ հեռանալ երկրից։ Պատճառը «Հոլոքոստ» տերմինի ոչ ճիշտ մեկնաբանությունն է, որն օգտագործվում է հայկական քարոզչության կողմից Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալու ժամանակ։

Ռաբբի Զամիր Իսաևի տեսաուղերձն առաջին անգամ հրապարակել է AZfront TG հեռուստաալիքը սեպտեմբերի 11-ին։ Նա, ի թիվս այլ բաների, հայտարարել է. «Վերջերս մի քանի հրեաներ, ովքեր ապրում են Երևանում և ահռելի ճնշման տակ են, կապ են հաստատել ինձ հետ։ Նրանց սպառնում են Եվրոպայի, Ամերիկայի, Իսրայելի, ինչպես նաև մուսուլմանական երկրների ռաբբիների նախաձեռնության հետ կապված, ովքեր դեմ էին հայկական քարոզչության կողմից Հոլոքոստի տերմինաբանության օգտագործմանը... Կոչ եմ անում Հայաստանում դեռ ապրող մի քանի հրեաներին հեռանալ այդ երկիրից»։

«Գնացեք այնպիսի երկիր, որտեղ հրեային չեն դիպչի իր հավատակցի խոսքերի համար: Ավելի լավ է, եկեք Ադրբեջան, որտեղ հրեաներին վերաբերվում են եղբայրների պես: Ես հրապարակայնորեն խոստանում եմ, որ ձեզ կընդունեն այստեղ, կընդունեն, կտրամադրեն Ադրբեջանի քաղաքացիություն և, իհարկե, կապահովեն ձեր անվտանգությունը»,- նշել է Իսաևը հավելելով. որ նա չի կարելի «գռեհիկացնել Հոլոքոստի ժամանակ զոհված 6 միլիոն մարդկանց հիշատակը»։

Իսրայելում նկատել են «Հայաստանի վերջին հրեաներին» ուղղված կոչը: Kikar կայքը, որը Իսրայելի ծայրահեղ կրոնական կուսակցությունների գլխավոր խոսափողներից է, ցուցադրել է տեսաուղերձը Բաքվից և հայտնել Հայաստանում բնակվող հրեաների անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Սակայն դժվար է հասկանալ, թե որքանո՞վ է իրական նման սպառնալիքը Հայաստանում, որը շատ ավելի դրամատիկ խնդիրներ ունի, քան տեղի հրեաների հետ հարաբերությունները։ Ի դեպ, մոնոէթնիկ Հայաստանում, ըստ տարբեր աղբյուրների, մնացել է 500-ից 1000 հրեա։ Համեմատած մյուս հարևան և հետխորհրդային երկրների հետ դա չափազանց փոքր թիվ է։ Օրինակ իսլամիստական ​​Իրանում ապրում է 25 հազար հրեա, Մոլդովայում մոտ 30 հազար, Ուզբեկստանում՝ 35 հազար...

Հարկ է հիշեցնել, որ հայերն ու հրեաները մինչ օրս գոյություն ունեցող հնագույն ժողովուրդներից են, և նրանց հարաբերություններն ունեն ավելի քան երեք հազար տարվա պատմություն: Հրեա առևտրականները Կովկաս են մտել դեռևս Դավիթ թագավորի ժամանակներում։ Իսկ Երեմիա մարգարեի դարաշրջանում, որն ապրել է մ.թ.ա. 7-6 դարերում, հրեաները փորձել են Բաբելոնի դեմ պայքարում բարձրացնել «Արարատի, Մինիայի և Ասքենազի» թագավորությունները։

1980-ականներին ՀԽՍՀ հրեա բնակչությունը մոտ 10 հազար էր։ Հիմնականում դրանք եվրոպացի աշքենազի հրեաներ էին, շատ ավելի հազվադեպ վրացի և լեռնային հրեաներ, ինչպես նաև խառն ամուսնությունների ժառանգներ։ Նրանց մեծ մասն ի վերջո մեկնել է Ռուսաստան և Իսրայել։ Այնուամենայնիվ, երկրում մնում է փոքր, բայց նկատելի համայնք: Նրա ամենահայտնի ներկայացուցիչներից է շախմատիստ Լևոն Արոնյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular