«Հայաստան. Թակարդ Ռուսաստանի համար և ռումբ Անդրկովկասի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTopwar.ru-ն գրում է, որ իսկապես, ԱՄՆ-ին ներքաշելու և Ռուսաստանին դուրս մղելու այն տարօրինակ պարը, որն այսօր պարում է Նիկոլ Փաշինյանը գրավում է իր սադրիչ անխոհեմությամբ։ Այսօր ռուսներին շատ բան է շեղում: Հյուսիսային ռազմական տարածքն է զբաղեցնում տեղեկատվական հոսքերի 70 տոկոսը, բայց իրականում, Կովկասից այն կողմ, հիմա կարող է սկսվել մի բան, որը կարձագանքի Ռուսաստանում։ Եվ, ըստ երևույթին, ոչ բոլորն են հստակ հասկանում դա։ Այնտեղ՝ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ, իրադարձություններ են ծավալվում, որոնք ոչ միայն կարող են տարածաշրջանային մասշտաբով հերթական վատթարացման պատճառ դառնալ, այլ նաև ամբողջությամբ վերաշարադրել տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ Այն, որ Փաշինյանը պատրաստվում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, դա դեռ սկիզբն է, և, մեծ հաշվով, դա Փաշինյանի ու հայ ժողովրդի խնդիրն է։ Ինչպե՞ս դա կընկալեն հայերը երկու պատերազմներից և հազարավոր զոհերից հետո, չգիտեմ, բայց դա իրոք նշանակություն չունի։ Կարևոր է, որ Փաշինյանը կատաղորեն ԱՄՆ-ին է կանչում տարածաշրջան և ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Իրականում դա, ըստ երևույթին, միակ ճանապարհն է, քանի որ Ռուսաստանի ուղղությամբ այդքան լուտտանք թափելուց հետո, հնարավոր է մեր իշխանավորների Հայաստանը պաշտպանելու ցանկությունը զրոյացվի, և դա միանգամայն հասկանալի ու տրամաբանական է։ Եվ այո, մնում է միայն մեկ հույս՝ ՆԱՏՕ-ն։ Բայց այդտեղ էլ հենց սկսվում է դետեկտիվը...
ԱՄՆ-ը Ուկրաինայի միջոցով ցանկանում է ռազմական և տնտեսական տեսակետից քանդել Ռուսաստանը, բայց դա չի ստացվում: Հիմա էլ Ռուսաստանին սադրում են Հայաստանի միջոցով: ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար «կարմիր գիծ» չէ, ՆԱՏՕ-ն այնտեղ կա ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, վերջինս, թեև ՆԱՏՕ-ում չէ, բայց ըստ էության Թուրքիայի երկրորդ մասն է այն ամենով, ինչ կա: Ներկայում էլ Երևանն է որպես փրկօղակ գտել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Սակայն ՆԱՏՕ-ի սկզբունքներին թեկուզ փոքր-ինչ ծանոթ յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանը դաշինքին անդամակցելու շանսեր պարզապես չունի։ Կա բանակ, որը բոլորովին չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, և կա տարածքային վեճ Ադրբեջանի հետ։ Եվ դա բավարար է Հայաստանի մուտքը ՆԱՏՕ հետաձգելու համար։ Բայց կա էլ ավելի համոզիչ փաստարկ։ Դա Թուրքիան է: Թուրքիան կարող է արգելափակել այդ երկրի մուտքը ՆԱՏՕ, քանի որ դա լավ բան չի խոստանում իրեն:
Եթե Երևանի և Բրյուսելի սադրիչները կարողանան Ուկրաինայի մոդելով և նմանությամբ Ռուսաստանին Հայաստանում ներքաշել պատերազմի մեջ, ապա դա ուղղակի հիասքանչ կլինի: Բայց դա չի վերաբերվի միայն Ռուսաստանին: Դրա արդյունքը կլինի մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի էական թուլացումը։ Ո՞վ է հաղթում արդյունքում: Ճիշտ է, ԱՄՆ-ը:
Արդյունքը կլինի Հայաստան, որը երկու իմաստով (ռազմական և քաղաքական) գոյություն չի ունենա, անհասկանալի վիճակ կլինի Ռուսաստանի համար, և կլինեն թուլացած Թուրքիա, Ադրբեջան ու Իրան։
Պարադոքսն այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն, իսկ Ռուսաստանն ու Իրանը նույնիսկ ավելի լավ հարաբերություններ ունեն։ Եվ շատ մեծ է հավանականությունը, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ։ Հատկապես, եթե Թուրքիան հստակ դիրքորոշում ընդունի։ Ի վերջո, Թուրքիային մեծ հաշվով այնքան էլ չի անհանգստացնում Անդրկովկասում Իրանի ազդեցությունը։ Իրանն իր ներկայիս վիճակով քաղաքական կամ տնտեսական լուրջ վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը, եթե հավատաք նրա հայտարարություններին, ընդհանրապես կցանկանար, որ ընդհանուր առմամբ ինչ-որ կայունություն լիներ Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում, քանի որ նույն Հայաստանի թեմայով ցանկացած բախում կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն և փախստականների հոսքի Թուրքիա:
Այնուամենայնիվ տարածաշրջանի երկրների հարաբերություններում, ըստ էության, բավականաչափ սայթաքուն պահեր և լարվածություն կա։ ԱՄՆ-ը շատ ուրախ կլիներ Հայաստանի շուրջ երկու զույգ կռվեցնել՝ Թուրքիա-Ադրբեջան և Ռուսաստան-Իրան: Դա իսկապես շատ, շատ հաջող քայլ կլիներ: Իսկ պարոն Փաշինյանը, ով շատ կարճատես և որոշ առումներով ոչ այնքան կիրթ անձ է, ցանկանում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում այն փոխել իր օգտին, բայց դա պատմության չիմացության պատճառով է։ Պարոն Փաշինյանը պետք է հիշի, թե ինչպես է իր օրերն ավարտել ԿՀՎ-ի և ամերիկյան փողերով իշխանության եկած Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը։
Ցավոք, Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց, բայց, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, երբեմն նույնիսկ ոչ այնքան ընկերներն են միավորվել մեկ մեծ ընդհանուր թշնամու դեմ:
Հայաստանը կարող է թակարդ լինել շատերի համար: Հատկապես նրանց համար, ովքեր կներքաշվեն վերը նշված հարցերի շուրջ կոնֆլիկտի մեջ: Բայց Ռուսաստանն իսկապես կարող է ամենաշատը տուժել։ Այսօր Հայաստանը՝ ի դեմս նույն Փաշինյանի, շտապում է ԱՄՆ-ի գիրկը։ Մնում է միայն ծիծաղել հայ առաջնորդների այն պատրանքների վրա, ովքեր հավատում են, որ «ՆԱՏՕ-ն կգա և կարգուկանոն կլինի»։ Դա հիմար պատրանք է։
Ռուսաստանի համար հիմա գլխացավանք է Հայաստանի տարածքում ռազմաբազան, հակահրթիռային պաշտպանության և հետախուզման համակարգերը և այլն։ Եվ այդ ամենը Փաշինյանը մեծ հաճույքով կտա պարոններին ՆԱՏՕ-ից, եթե, իհարկե, դեռ չի արել դա: Ռուսաստանը ծուղակն ընկնելու որոշակի ռիսկ ունի: Եվ դա վտանգավոր է, եթե շարունակվի պետության բավականին անատամ արտաքին քաղաքականությունը, երբ ՌԴ ԱԳՆ-ի ողջ գործունեությունը հանգում է մտահոգությունների արտահայտմանը և անհասկանալի գծեր գծելուն։ Միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քաղաքական ճակատ կազմակերպեն տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի հնարավոր բացահայտ միջամտության դեմ, ամեն ինչ կարող է չընթանալ այնպես, ինչպես կցանկանար Վաշինգտոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը