ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը եւ հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեւոր, հումանիտար եւ սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։

Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում, ինչպես եւ Արարատյան Հայրապետական, Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Ներկայիս արդեն իսկ Մայր Աթոռում եւ թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հոգեւորականներն իրականացնում են այցելություններ իրենց համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հոգեւոր խնամքին եւ կարիքի գնահատմանը զուգահեռ հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն՝ սնունդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով տեղում հաստատված արցախահայությանը։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երեւանի եւ Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովելու արցախահայերին։

Նորին Սրբության օրհնությամբ Իզմիրլյան ԲԿ-ն եւս այս ծանր ժամանակներում պատրաստակամություն է դրսեւորել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Արցախահայերի հոսքը տարբեր բնակավայրեր դեռ շարունակվում է։ Կարիքի ամբողջական գնահատումն ավարտելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը հանդես կգա իրականացվող ծրագրերի վերաբերյալ նոր տեղեկություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular