Արցախից բռնի տեղահանված 98 հազար 625 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախից բռնի տեղահանված շուրջ 98 հազար 625 քաղաքացի ժամը 20։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հակարիի կամուրջը հատել է 20․892 տրանսպորտային միջոց»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։