ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պուտինի կարևոր հայտարարությունը. Բաքվում խուլ հիստերիա է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ`շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով՝ սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով և 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, և վերջին պահին տեղի ունեցավ նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:

Ընդունելության որոշ դետալներ, մասնավորապես՝ օդանավակայան ուղարկված կառավարական BMW-ների և Mercedes-ների թիվը, թերևս անակնկալ էր նույնիսկ հայկական պատվիրակության համար. նրանք շատ արագ հոգ տարան, որ այդ տեսարանը հասանելի լինի նաև հայ հանրությանը։

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչև վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ը և Եվրոպան:

Ռուսաստանի վերնախավում գրիպի վիրուս է տարածված, և սույն հայտարարությունը լսելիս առաջին միտքը հետևյալն է՝ հավանաբար ջերմում է։ Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ, կհամարեինք, որ վրիպակ է, որևէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության և սպասվող ԱԺ ընտրությունների մասին:

Խորհրդարանական կառավարման պարագայում ՌԴ-ն պետք է բազմաթիվ տեխնիկական բարդություններ ունենա Հսյաստանն իրենից կախյալ պահելու հարցում։ Սա է պատճառը, որ բոլոր թույլատրելի և անթույլատրելի եղանակներով Մոսկվան փորձում էր կանխել Սահմանադրական հանրաքվեն։ ԱԺ ընտրությունների շեմին սույն հայտարարությունը փաստի հետ հաշտվելու և Հայաստանի հետ նոր մակարդակի հարաբերոթյուններ կառուցելու ազդանշան է: Թեմային ՌԴ նախագահը մի քանի անգամ է անդրադարձել: Նեղ կազմով հանդիպման սկզբում էլ նա ասել է. «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»:

Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես առաջկցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաև ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»: Կարծում ենք, սակայն, սա բավականին հնացած մեկնաբանություն է։ Իրականությանն ավելի մոտ են ռուս վերլուծաբանների վերջին կարծիքները, որ ՌԴ-ն չի միջամտի հայաստանյան առաջիկա ընտրություններին։ Ճիշտ է, Կարեն Կարապետյանը դեռ այստեղ է և քրտնաջան աշխատում է ՀՀԿ-ի համար, բայց մինչև քարոզարշավի ավարտը նրա էնտուզիազմը պետք է որ նվազի, քանի որ ՌԴ կառավարության ընկերները մոսկովյան վերջին իրադարձությունների մասին նրան զանազան ուշագրավ մանրամասներ կպատմեն։

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Վերջին անգամ այսպիսի փաստաթուղթ ընդունվել էր 2013-ին, որն ավելի շատ հերթապահ թուղթ էր, առանց հեռանկարի:

Մարտի 15-ի հայտարարության մեջ ֆունդամենտալ կետեր կան եվրասիական տարածաշրջանում ինտերգրացիոն գործընթացների, ՀԱՊԿ դերի և նշանակության, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության նպատակով հայ-ռուսական ռազմական և ռամատեխնիկական համագործակցության վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածում ասվում է. «Նախագահները ընդգծեցին 2016-ի մայիսին և հունիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն»:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:

Ենթադրվում է, որ Բաքուն այս առիթով հիստերիայի մեջ է, ինչն առայժմ խուլ է, բայց մոտ ապագայում շատ բարձր կհնչի: Թեև չի բացառվում, որ երեկ Արցախի ՊԲ հրամանատարի հետ կատարված դեպքը, առաջին արաձագանքն էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular