ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապարտեզում 5-ամյա տղայի մահը պառկած դիրքում փսխելու ու խեղդվելու արդյունքում է եղել․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հուղարկավորեցին օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 60 մսուր-մանկապարտեզում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացած 5-ամյա երեխային: Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ խիստ նախնական տվյալներով, երեխան մահացել է պառկած դիրքում փսխման արդյունքում շնչահեղձ լինելու հետեւանքով։

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է համակողմանի քննություն։

Պարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անիկ Մեսրոպյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը.

«Երեխան իրեն վատ է զգացել, դաստիարակը եղել է տեղում, արագ արձագանքել է, երեխան փսխել է ննջասենյակում ու գիտակցությունը կորցրել: Հետո բուժքույրը, ես, մեկ ուրիշ աշխատակից վազելով գնացել ենք ննջասենյակ, երեխան գիտակցություն չի ունեցել, բայց պուլս ունեցել է: Փորձեցինք նորից փսխում ապահովել՝ մտածեցինք՝ կարող է ինչ-որ մի կտոր մնացած լինի, բայց դա չեղավ: Արագ «նաշադիր» ենք տվել, արձագանք չի տվել, պառկեցրել ենք գետնին ու սկսել արհեստական շնչառություն անել, բուժքույրը, ես: Շտապ օգնությունն էլ շատ արագ է արձագանքել, իր օգնությունն է ցույց տվել: Ծնողներն են եկել, հասել, հարազատներն են հասել ու տեղափոխել հիվանդանոց: Ոչ մի տեղեկություն չունենք մահվան նախնական պատճառի վերաբերյալ, մեզ ոչ մի բան հայտնի չէ: Երեխայի բժշկական գործերում գրված է եղել, որ առողջ երեխա է, գուցե խնդիրներ ունեցել է, չգիտեմ, չեմ կարող որեւէ տեղեկություն տալ այդ մասին: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ ինչ է եղել:

Լրատվամիջոցները գրում էին՝ թունավորում է եղել, նման բան չկա, այդ օրը 324 երեխա է հաճախել մանկապարտեզ, որեւէ մեկի ինքնազգացողությունը չի վատացել այդ օրը»:
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular