ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին սահմանին լարման դինամիկա չկա․ ՊՆ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է դինամիկային, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, որևէ փոփոխության դեպքում կիրազեկենք հանրությանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 

Նա նշեց, որ պետք է բավարարվել վերջին շրջանում ՊՆ հրապարակած տվյալներով ու Կառավարության նիստում հնչած հայտարարություններով։

«Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով հայտնվել է սահմանային գոտում, և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ՝ պակաս։ Բայց այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Արցախից բռնի տեղահանվածների մեջ կան նաև զինծառայողներ, ի՞նչ է սպասվում նրանց, Արման Սարգսյանը պատասխանեց՝ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեն։

«Այն զինծառայողները, որոնք ցանկություն ունեն ծառայության անցնելու ՊՆ-ում, մենք սպասում ենք»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular