ԵՄ-ն հայտարարել է ԼՂ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել»,- ասել է նա։