ԱՊՀ երկրների, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ՊՆ խորհրդի նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՊՀ ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվեն ռազմական և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մտքերի փոխանակում կլինի նաև աշխարհում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։
Տուլա են ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները։
Հանդիպումից առաջ պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Հաղթանակի հրապարակում գտնվող հուշահամալիրում։ Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը։ Արարողությունն ավարտվեց Պատվո պահակախմբի հանդիսավոր երթով։