Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի, նաև հայ այլ գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։
Ազգային կոմիտեի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։