ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին ազատ արձակելու պահանջով․ Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել եւ ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձեւավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։

Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին վերսկսելով ռազմական լայնածավալ գործողությունները եւ բռնազավթելով հայկական Արցախի բնակավայրերը՝ շարունակել էթնիկ զտումների, 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝ ցեղասպանության, բռնի տեղահանման  քաղաքականությունը` Արցախում ապրող հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, նյութական ահռելի կորուստների։ Եվ այսօր դեռ փորձում են ապօրինի ձերբակալել Արցախի Հանրապետության պետական գործիչներին:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից բարեգործ, հասարակական- աղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելը բացահայտ անօրինականություն է, հանցավոր արարք եւ պետք է արժանանա իրավական խստագույն գնահատականի։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:

Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով եւ անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։

Մեր հազարավոր հայրենակիցներ դեռեւս գտնվում են Արցախում, եւ եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular