Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿապանում իր գլխավոր հյուպատոսության աշխատանքին նախապատրաստվելիս ՌԴ ԱԳՆ-ն առաջնորդվում է 2024 թվականի սկզբին դրա բացմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շոնինը։ Ներկայումս, հավելել է նա, ընթանում է աշխատակիցների համար ծառայողական եւ բնակելի տարածքների ընտրություն։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու դրդապատճառներն ակնհայտ են, նկատել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում բավականին մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են ապրում: Նրանք Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողներ են (Իրանի հետ սահմանին - խմբ.)։
«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երեւանից նրա հեռավորությունը խոսում են այն մասին, որ այստեղ հյուպատոսական ներկայությունն ուղղակի անհրաժեշտ է։ Մեզ մոտ գործում է Գյումրիում գլխավոր հյուպատոսություն, եւ Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալ ցանկացողները կարող են դիմել այնտեղ»,-ասել է Շոնինը։
Հյուպատոսությունում, ասել է նա, կմատուցվի ծառայությունների նույն փաթեթը, ինչ Ռուսաստանի ցանկացած այլ հյուպատոսական հաստատությունում ՝ աշխարհի ցանկացած կետում։