ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում. Վարչապետը կոշտ խոսակցություն է ունեցել Ճամբարակի քաղաքապետի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Համայնքապետն ընտրովի մարդ է եւ ծրագիրը ներկայացնելիս պետք է այն քննարկի ավագանու անդամների հետ, որոնք ձեր ներկայացուցիչներն են: Այսինքն՝ պետք է ձեզ հետ քննարկի իր ծրագիրը: Համայնքապետը պետք է ներկայացնի այսօրվա իրավիճակը, թե ինչքան է միջին աշխատավարձը, ինչքան է գործազրկությունը, քանի տոկոսն է արտագաղթում, ինչու է արտագաղթում եւ այլն, եւ այլն: Եվ համայնքապետը պետք է ներկայացնի ծրագիր, թե ինչ է պետք, որ համայնքն այս 5 տարվա ընթացքում զարգանա: Մենք այդ հարցում նրան մենակ չենք թողնի, բայց ինքը պետք է բեռի մի մասն իր վրա վերցնի, իսկ մենք կօգնենք: Օրինակ՝ ասի, որ ինձ երկու կաթի գործարան է պետք, ես սա եմ անում, պարոն վարչապետ, խնդրում եմ այս մասով էլ դուք օգնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է եռաստիճան համակարգը գործի. կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան: Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Վարչապետը հիշեցրեց, որ Երեւանում ավելի լավ չեն պատկերացնում Ճամբարակի խնդիրերը, քան հենց ճամբարակցին ու նրա քաղաքապետը: Սա նշանակում է, որ զարգացման ծրագիրը շատ կարեւոր է: Նա բոլորին հորդորեց անպայման ծանոթանալ ծրագրին:

«Ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում, բայց որպեսզի հասկանանք, թե ով ինչ է անում, պետք է խնդիրը գույքագրենք, տարածքի առավելությունները գնահատենք, որից հետո սկսենք աշխատել: Մի բան հիշեք, քաղաքապետը պետք է իր համայնքի դարդուցավն իմանա, բոլոր խնդիրներին ծանոթ լինի: Կարող է՝ ձեր քաղաքապետը բարի մարդ է, բոլորիդ գրկում, գուրգուրում է, բայց կառավարման համակարգը չկարողանա փոխել, զարգացնել համայնքը: Այդ դեպքում տեղից չենք պոկվելու»,- հավելեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաեւ վստահեցրեց, որ այսօր կոշտ խոսակցություն է ունեցել քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ ու հանձնարարականներ տվել:

Նշենք, որ ՀՀԿ նախընտրական քարոզարշավն իրականացնում է անձամբ Կարեն Կարապետյանը, որը, սակայն կուսակցության համապետական ցուցակում ընդգրկված չէ: Այսօր Ճամբարակում քարոզարշավի ընթացքում նրան ուղեկցում էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ «Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արա Բաբլոյանը, որոնք ՀՀԿ ընտրացուցակի առաջին տասնյակում են ընդգրկված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular