ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հերթական հակառուսական քայլն է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հերթական հակառուսական քայլն է անում, որը նոր խնդիրների է բերելու հայ-ռուսական հարաբերություններում։ Այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներակայցուցիչ Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ օրս, ՀԱՊԿ-ում Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել և, ըստ աղբյուրների, որոշել է, որ ընդհանրապես Բիյագովին փոխարինող չնշանակել, դեսպանի պաշտոնը թափուր կմնա։

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից Հայաստանի դժգոհությունները վերջին շրջանում սրվել են, մեր երկիրը բազմիցս ՀԱՊԿ-ին մեղադրել է ադրբեջանական ագրեսիային բավարար չափով չարձագանքելու և օգնություն չտրամադրելու մեջ։ Միևնույն ժամանակ, որքան էլ արդարացված լիներ այս դժգոհությունները, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ նման դեմարշները կարող են լրջագույն հետևանքներ ունենալ։ Իզուր չէ, որ հենց երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրներին, որ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։ Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը կորցնել Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանակնում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել»,- ասել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի արտգործնախարարը միանշանակ ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ մտքեր հնչել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձում։ Փաշինյանի հակառուսական վերջին դրսևորումներից հետո Ռուսաստանն այնքան դեղին քարտեր է ցույց տվել գործող իշխանություններին, որոնք այլևս դուրս են բարեկրթության սահմաններից։ Կոնկրետ թե ի՞նչ կարող է անել իշխանությունը, ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանի դեմ, դեռ բարդ է ասել, սակայն այն, որ հետևանքները լինելու են, որևէ մեկը չի կասկածում։ 

Էլեն Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular