ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական մեղմացումն ուշադրություն շեղելու հնարք է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումների վերջին մեղմացումը մեծ հավանականությամբ կարող է ընդամենն ուշադրություն շեղելու մանևր լինել։ Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևան կատարած այցից հետո հայտարարել է, որ եթե Հայաստանը չցանկանա բացել «Զանգեզուրի միջանցքը», ապա իրենք դեմ չեն, որ Նախիջևանի և Ադրբեջանի կապը լինի իրանի տարածքով, ընդ որում, ըստ Էրդողանի, Իրանից դրական ազդակներ են գալիս։ Իրանն այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի արել պաշտոնական մակարդակով, միայն խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահը հերքել է էրդողանի հայտարարությունները, նշել, որ Իրանը որևէ կերպ մտադիր չէ աջակցել նման քաղաքականությանը, հատկապես Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից և Արցախը հայաթափելուց հետո, լուրջ վտանգը դեռևս պահպանվում է Զանգեզուրի համար, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն իրենց հակառուսական դրսևորումներով կարող են սադրել, կամ ստիպել Ռուսաստանին որևէ կերպ չմիջամտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիային, իսկ հավաքական Արևմուտքը մեծ հավանականությամբ ընդամենը կբավարարվի դատապարտման խոսքեր հղելով, առանց այն էլ արցախի հայաթափումից հետո Արևմուտքի այս պահվածքը բնավ էլ տարօրինակ չէր։

Ըստ էության, այսօր Հարավային Կովկասում Հայաստանի միակ դաշնակիցը, որ դեռևս մնացել է իր սկզբունքային դիրքորոշման վրա Իրանն է։ Տևական ժամանակ 44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը Փաշինյանին առաջարկում է համատեղ զորավարժություններ անցկացնել Հայաստանի տարածքում, սակայն Հայաստանի գործող վարչախումբը պարբերաբար մերժել է Իրանի առաջարկները և առանձնապես չի փորձում սերտացնել հարաբերություններն Իրանի հետ։ Հաշվի առնելով արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք թեքելու Փաշինյանի այս գործողություները, կարելի է վստահաբար նշել, որ այս քաղաքականությունը և Իրանի հետ հարաբերությունները չսերտացնելու Փաշինյանի քայլերը նպատակ ունեն հավելյալ քաղաքական դիվիդենտներ շահել Արևմուտքում։ Թե որքանով այդ հանգամանքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար դեռ վաղ է ասել։ 

Մոնիկա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular