ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են փորձաքար դառնալ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու կազմ անցած ընդդիմադիր երեք կուսակցություններն ամենայն հավանականության կմիավորվեն։ Գոնե մեկ հարցում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը գործող իշխանություններին չթողնելու նպատակով։ «Մայր Հայաստան» դաշինքը վերահաստատել է՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ են աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց դիրքորոշումը։

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որին այդ պաշտոնի համար առաջադրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Մարությանը տեսաուղերձով հաստատել է, որ իրենց քաղաքական ուժը կիսում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտությունը, երրորդը, որ կարող է միանալ Հայկ Մարությանի քաղաքպետի պաշտոնում ընտրելու հնարավորությանը՝ «Հանրային ձայն» կուսակցությունն է, որի առաջնորդ Վարդան Ղուկասյանն առաջարկել է ընդդիմադիր թեկնածուներին օնլայն հանդիպել ժողովրդի աչքի առաջ և հայտարարել, որ բարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա։ «Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա, այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնվորության երբեք տեսած չեք լինի»,- ասել է Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ այս երեք քաղաքական ուժերը միասին 33 մանդատ ունեն Երևանի ավագանու կազմում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և նրա կցորդ «Հանրապետություն» կուսակցությունը ընդամենը 32 մանդատ ունեն և ընտրությունների առաջին փուլում, Երևանի քաղաքապետ կարող է դառնալ այն թեկնածուն, որը կստանա ավագանու 33 ձայն անդամների քվեն, թեև 3 քաղաքական ուժերի միավորումը սարերի ետևում չէ, սակայն լուրջ վտանգներ կան այս առումով։ Իշխանությունները փորձում են աշխատել տարբեր ուժերում ընդգրկված մարդկանց վրա առանձին-առանձին, կամ էլ որոշներին փակելով զրկել նրանց ավագանու առաջին նիստին քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այդ դեպքում 2 շաբաթ անց նոր ընտրություններ են կայանալու, որտեղ քաղաքապետ կդառնա ամենաշատ ձայները ստացած թեկնածուն։

Անահիտ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular