ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ինչի՞ն էր պետք Ռուբեն Վարդանյանի կալանավորումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

bfm.ru-ն գրում է, որ Ադրբեջանի սահմանային ծառայությունը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը բացատրել է նրանով, որ նա «ապօրինի է գտնվել երկրում»։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ, ըստ նախնական տվյալների, այնտեղ ապրող 120 հազար ղարաբաղցի հայերի գրեթե կեսն արդեն լքել է չճանաչված հանրապետությունը, բայց այնտեղ «ապօրինի գտնվելու համար» զանգվածային ձերբակալություններ չեն եղել։ Վարդանյանը կոնկրետ է բերման  ենթարկվել: Տեղեկություններ են ստացվել նաև Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին, բայց առանց պաշտոնական հաստատման։

Ըստ Business FM-ի հետ զրուցած փորձագետների Բաքվի անհատական ​​մոտեցումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացատրվում է առաջին հերթին նրանով, որ նա ունենալով  ռեսուրսներ միջազգային մակարդակով ակտիվ մեդիա արշավ է ծավալել Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Բայց դա միակ պատճառը չէ, ասել է քաղաքագետ Գեորգի Բովտը: «Այս դեպքում նա հանդես է եկել որպես Ղարաբաղի հայրենասեր։ Որպես կրքոտ քաղաքական գործիչ նա ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, քան Փաշինյանը, ում հետ հիմա պարզ է, թե ինչպես վարվել,- ասել է նա,- իսկ ընդհանրապես, Ալիևին հիմա Վարդանյանը Հայաստանում պետք չէ, քանի որ Վարդանյանը կարող է դառնալ Փաշինյանի բավականին ուժեղ այլընտրանք, և այնպիսի այլընտրանք, որն այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանին։ Նրանց համար ավելի հեշտ է հարցերը Փաշինյանով ավարտել, հետո թող հայերն իրենք զբաղվեն»:

Խոսելով Վարդանյանի հնարավոր ճակատագրի մասին ադրբեջանցի, հայ և ռուս քաղաքագետները տարբեր կանխատեսումներ են անում՝ երկարաժամկետ ազատազրկումից մինչև նրան Երևան կամ նույնիսկ Մոսկվա ուղարկելը։ Թեև հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular