ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Բաքուն ձերբակալեց Ռուբեն Վարդանյանին․ վերլուծաբանի մեկնաբանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ կարծում, թե Բաքվին Ռուբեն Վարդանյանը շատ ա պետք, նա մի չգիտեմ ինչ տեղեկատվության կրող էլ չի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Առավելագույնը կարող է՝ օգտագործեն ու հավանաբար կօգտագործեն իրենց քարոզչական տեսահոլովակների համար ու հետո կմտնեն Լոնդոնի ու Մոսկվայի հետ քաղաքական, իսկ ավելի շատ՝ անձնական առեւտրի մեջ։ Ըստ դրա էլ կորոշվի նրա ճակատագիրը։

Հ.Գ․ Եթե ամեն ինչ անցնի բարեհաջող, Ռուբենը այս դրվագը լիովին կկարողանա կապիտալիզացնել եւ օգտագործել Հայաստանում ներքաղաքական դիրքավորման մեջ․ դե հայերը սիրում են սրտաճմլիկ պատմություններ։

 

Հ.Գ․Գ․ Կա՛մ Ռուբենը իրոք զուրկ է տարրական տրամաբանական հաշվարկելու ունակությունից, ըստ դրա էլ չի հասկացել, որ այն նույն ճանապարհը, որով անցել է Սամվելը (Բաբայանը -խմբ․), էլ չի լինի կիրառել, քանի որ ադրբեջանցիները այսուհետ կլինեն առավելագույնը գերուշադիր, ու ընկել ա թակարդը, կա՛մ նա վստահ է եղել, որ իր «մեծ եղբայրները» կապահովեն իր անվտանգությունը ու նա այս ամենից մի հատ էլ քաղաքականապես շահած դուրս կգա, որպես «հանուն ազգի տառապանքների միջով անցած», կա՛մ էլ ուղղակի նյարդերը տեղի են տվել, այսինքն գործել է զուտ մարդկային ֆակտորը։ Նրան անձամբ չեմ ճանաչում, չեմ կարող պնդել, թե որ տարբերակն է, բայց հավանաբար սրանցից մեկն է»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular