ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման որոշման հետևանքով շուրջ 75 աշխատակից հայտնվելու են իրենց փոքրիկ բիզնեսը փակելու եզրին: Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատապարտում եմ Բագրատաշենի մաքսակետի տարածքում մեկ ապահովագրական գործակալությանը մենաշնորհ տալու կառավարության որոշումը: Քիչ առաջ տեղեկացա, որ նման որոշման հետևանքով շուրջ 75 աշխատակից հայտնվելու են իրենց փոքրիկ բիզնեսը փակելու եզրին: Մաքսակետի տարածքում ինչ-որ անձինք նոր գրասենյակ են բացել, որը զբաղվելու է ավտոմեքենաների ապահովագրական գործունեությամբ, ինչը 25 ընկերությունների փակման վտանգի առաջ է կանգնեցնում:

Իբր առաջընթաց ապահովող կառավարությունը անհապաղ պետք է դադարեցնի գործընթացը և կանխի երկրի վերջին ազատական ոլորտներից մեկի մոնոպոլացումը:

Պատրաստ եմ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդկանց ցուցաբերել քաղաքական, իրավական և ցանկացած տիպի լիակատար աջակցություն` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մոնոպոլիստներ, Նոյեմբերյանը ձեր բոստանը չէ, հեռու մնացեք...

 

Վարուժան Բաբաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular