ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա ասաց ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Վարդանյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրում է․

«Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Ղարաբաղում, նա արդեն Բաքվում է։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ 

Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:

Հետո ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։

Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից, փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում այլևս այլ շահեր չմնացին, բացի իր ժողովրդի ազգային շահերից։

Ով ասես, որ չզանգեց նրան այս օրերին Ռուբենին՝ աղաչելով, որ վերադառնա, օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ մնաց։

Այս ընտրությունը զգացմունքների լայն շրջանակ է առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց դեռևս այս զգացմունքների մեջ առաջին տեղում է հարգանքը անձնական ուշագրավ քաջության նկատմամբ»,- գրել է Սիմոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular