ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Դանյուկ. «Արևմտյան դեսանտը» եկավ փրկելու Փաշինյանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Gazeta.ru-ն գրում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմությունը լակմուսի թուղթ է ռուսական հասարակության համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Նիկիտա Դանյուկը մեկնաբանելով հայաստանյան վերջին իրադարձությունները։ Նա ընդգծել է, որ այժմ Հայաստան են ժամանել մեծ թվով օտարերկրյա լրագրողներ, ամեն տեսակի իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ։ «Այսինքն նրանք, ովքեր հնարավորինս բարձրացնում են արևմտյան ուղղվածությունը, ուղղակի արևմտականներ են: Եկել են, ինձ թվում է, պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին հենց հայերից, ովքեր դժգոհ են նրա դավաճանությունից, արցախահայության նկատմամբ վերաբերմունքից, և ընդհանրապես իր դիրքորոշումից»,-կարծիք է հայտնել քաղաքագետը։

Ըստ Դանյուկի Լեռնային Ղարաբաղը Փաշինյանն է հանձնել իր անմիջական հրահանգով: «Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ մեր եղբայր հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, բնականաբար, չեն աջակցում այդ դավաճանությանը։ Մենք տեսնում ենք բազմաթիվ դժգոհություններ և բողոքներ: Ավելին, Փաշինյանը, ով ինքն է իշխանության եկել ցույցերի շնորհիվ, ինչ-ինչ պատճառներով այս բողոքի ակցիաների հետ կապված հնարավորինս ոչ ժողովրդավարական մեթոդներ է կիրառում»,-ասել է նա։

Փորձագետը նաև հավելել է, որ այդ «արևմտյան դեսանտ»-ը եկել է փրկելու Փաշինյանին, ով իրենց արևմտյան ազդեցության գործակալին է, հենց հայերից։ «Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ այս պահին ռուս խաղաղապահներն են իրականում փրկում արցախցիներին: Իսկ այս բոլոր «պերսոնաժները», որոնք եկել են վերջին օրերին, չեն փրկում հայերին, նրանք փրկում են Փաշինյանին Հայաստանի բնակիչներից»,-ասել է Դանյուկը։ Նրա կարծիքով, այս միտումը կարող է հերթական ողբերգության պատճառ դառնալ հա ժողովրդի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular