ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դրել են ուկրաինացման ռելսերի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Octagon.media-ն գրում է, որ ավելի քան 30 տարի շարունակվող հայ-ադրբեջանական դիմակայության հերթական ճակատամարտում Արցախի հանձնումը Բաքվին մոտեցրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը։ Լեռնային Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու նախագծով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է առաջին խնդիրը և երկրորդի կեսին է։ Այժմ մնում է միայն սպասել, մինչև Ադրբեջանի իշխանությունները «սահմանադրական կարգ» հաստատեն կցված տարածքներում և հրաժարվեն ռուս խաղաղապահների ծառայություններից, իսկ Երևանը փակի Գյումրիի ռուսական բազան։

Այլընտրանքային տարբերակներ տեսանելի չեն, և սա երեք տարի առաջ տեղի ունեցածի բնական հետևանքն է։ 2020-ի հակամարտությունում չաջակցելով Արցախին և կրկին քվեարկելով դավաճան Փաշինյանի օգտին Հայաստանը դե ֆակտո դավաճանեց Լեռնային Ղարաբաղին, որի անկախության համար պայքարը 30 տարի միավորել էր հայ հասարակությանը։ Բայց հասարակությունը չի ուզում ու չի կարող ապրել դավաճանի խարանով։ Այստեղից էլ բոլոր անախորժությունների մեղավորի որոնումը։ Ադրբեջանը և Թուրքիան փակագծերում են՝ դրանք թշնամիներ են, որոնց հետ Փաշինյանը պետք է գործընկերային հարաբերություններ (լոգիստիկա, առևտուր և այլն) կառուցի «Արցախը հանձնենք, լավ կապրենք» սխեմայով: Եվ Հայաստանի բնակչության մի զգալի մասն արդեն պատրաստ է համաձայնել դրա հետ, բայց այդ ճանապարհին խանգարում է համակրանքը նվաստացած և պարտված Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ։ Դա սնուցում է հայ հասարակության մեջ թաքնված փափուկ ազգայնականությունը, որը վտանգի իրավիճակում վերաճում է ագրեսիայի և արթնացնում կրքոտություն, ինչը թույլ տվեց, օրինակ,  հայերին հաղթել Ադրբեջանին 1992-1994 թթ. պատերազմում։

Բայց այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հասարակությունը բաժանված է երեք անհավասար մասերի՝ գործող իշխանության կողմնակիցներ, Փաշինյանի հակառակորդներ, որոնք նրան հայ ժողովրդի դավաճան են անվանում, և պասիվ մեծամասնություն, որը մասամբ կիսում է վերջին կարծիքը։ Արդյունքում Հայաստանում արդյունավետ կրքոտության բռնկման փոխարեն պետության ղեկավարի հրաժարականի պահանջով հանրահավաքների տեսքով բացասական էներգիայի հերթական արտազատումն է տեղի ունենում։

Այդ ֆոնին Փաշինյանի թիմն ակտիվորեն աշխատում է հայաստանյան հիասթափված հասարակության հետ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ, որը «օգնության չեկավ», «բոլոր խնդիրները չլուծեց» և ընդհանրապես «ամեն ինչի մեղավորն է»։ Այդ ամենը շատ նման է 10 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցածին։ Միևնույն ժամանակ, հայկական ազգայնականությունը, ինչպես ուկրաինականը, ունի փոքր, բայց չափազանց ագրեսիվ միջուկ և բավականին խորը պատմական արմատներ։

Դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանն անձամբ հակառուսական արշավ սկսեց Մոսկվային մեղադրելով թերի «Իսկանդերներ» մատակարարելու և ինքնավարության համար պայքարելուց հրաժարվելու մեջ։ Բայց նրա ջանքերը այն ժամանակ նկատելի արդյունք չտվեցին։ Հիմա էլ է Փաշինյանի հրաժարականը պահանջող փողոցային բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի թիմը սլաքները շրջում Մոսկվայի վրա մեղադրելով նրան հայ ժողովրդին դավաճանելու մեջ։ Տոնը տվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով, արմատապես խեղաթյուրելով 2020 թվականի եռակողմ համաձայնագրի բովանդակությունը, հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք դա չեն անում»։ Նրան աջակցել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «Պուտինը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է տվել դեռ 2020 թվականին» խոսքերով։ Թեման աճեցրել են փողոցային սադրիչները, որոնք ԱՄՆ և ԵՄ դրոշներով իսկական շաբաթօրյակ են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ «Ցտեսություն, անլվա РоZZия» պաստառներով և պահանջում են հեռացնել ռուսական բազան Գյումրիից։ Սոցցանցերում հայտնվել են «ռուս խոզերին մորթելու» կոչեր։ Այս ամենը շատ է նման 10 տարի առաջ Կիևում տեղի ունեցածին։ Ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ բոլորը չէ, որ հակառուսական քարոզչությամբ են զբաղվում։ Բայց միտումն ակնհայտ է: Անցյալ շաբաթվա վերջին նույնիսկ համեմատաբար ողջամիտ բլոգերները սկսեցին գրել «Մոսկվայի հեռացման» մասին և արձանագրել «հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների բարձր մակարդակ»։

Հայաստանը երկար տարիներ կոչվել է Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում և ամենաբարեկամ երկիրն այդ տարածաշրջանում։ 90-ականներից սկսած հայերը, բացառությամբ ամենակատաղի ազգայնականների, սկսեցին շատ լավ վերաբերվել Ռուսաստանին։ Բայց ոչ թե անցյալի արժանիքների համար, այլ այն պատճառով, որ Մոսկվան աջակցեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ, իսկ հետագա տարիներին օգնեց զարգացնել տնտեսությունը:

Այսօր, երբ Մոսկվան չպաշտպանեց Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը սիրելու պատճառ չկա: Ավելին, հայ հասարակության մի զգալի հատված Հայաստանի ազգային նվաստացման համար մեղադրում է Ռուսաստանին։ Իսկ Արցախը հանձնած Փաշինյանը երկրի փրկության իր տարբերակն է առաջարկում, որն է եվրոպական ընտրությունն ու գործընկերությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Հայաստանի որոշ քաղաքացիներ հասկանում են այդ գաղափարի այլասերվածությունը։ «Եթե Արցախը հանձնեցին, կհանձնեն Սյունիքը, հետո՝ ամբողջ Հայաստանը»,- գրում են նրանք սոցիալական ցանցերում։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, և նրանք չունեն ոչ կազմակերպչական, ոչ ֆինանսական ռեսուրսներ իրավիճակը փոխելու համար։ Իսկ ամերիկյան հովանավորյալ Փաշինյանի և նրա մարդկանց քարոզչության համար ամեն ինչ կա, և նրանք նպատակաուղղված թշնամություն են սերմանում Ռուսաստանի և ամեն ռուսականի նկատմամբ։ Այս ամբողջ պատմության մեջ որոշակի դեր է խաղում հայ ազգայնականների մեկ այլ չափազանց տհաճ հատկանիշ, որն է ցանկացածի հետ գործ ունենալու պատրաստակամությունը՝  նույն կերպ ինչպես բանդերականները ժամանակին համագործակցեցին Երրորդ Ռեյխի հետ: Հիմա էլ ուկրաինացի ազգայնականներն ընկել են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որն արդեն սկսել է Հայաստանից ձևավորել Ուկրաինա կովկասյան առանձնահատկություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular