ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների հետ. Պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում միջազգային դիտորդների տեղակայման եւ դրա հստակ մեխանիզմը քննարկում է տարածաշրջանում իր գործընկերների և դաշնակիցների հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Երևանի և Բաքվի հետ քննարկել է այս հարցը:

«Հստակ մեխանիզմը մի բան է, որը շարունակում է քննարկվել տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, և, հետևաբար, ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել:

Պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետայսու որևէ ռազմական գործողությունների չիրականացնելու հրատապությունը, որ խաղաղ բնակիչների համար լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ:

Պետքարտուղարն այդ հեռախոսազրույցում ընդգծել է, որ նախագահ Ալիևը, ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան», - ասել է Միլլերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular