Բեռլինը պնդում է, որպեսզի անկախ դիտորդներ լինեն Արցախում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲեռլինը հայտարարել է, որ պնդում է, որպեսզի անկախ դիտորդներ լինեն Արցախում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ տարածաշրջան անկախ դիտորդներին թույլատրելը ցույց կտա, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում էթնիկ հայերի անվտանգության ապահովմանը։
«Մենք մեր գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է արագ դիտորդներ ուղարկենք»,- ասել է նա իր հայտարարությունում։ «Եթե Ադրբեջանը միջազգային դիտորդներին թույլ տա, դա կլինի այն բանի ապացույցը, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում արցախահայերի անվտանգության եւ բարեկեցության ապահովման իր պարտավորությանը։
Բերբոքն ընդգծել է, որ բնակչությունը «պետք է հնարավորություն ունենա մնալ իր տներում եւ իր հայրենիքում առանց վախի, խաղաղությամբ եւ արժանապատվությամբ»։ Բայց «հազարավոր մարդիկ այնքան են վախենում իրենց կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում՝ Հայաստան տեղափոխվելուց բացի»։
Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան կավելացնի հումանիտար օգնությունը, որը տրամադրում է Միջազգային Կարմիր խաչի միջոցով, 2 մլն եվրոյից հասցնելով 5 մլն եվրոյի։