ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնիշխանության թիվ մեկ թշնամին խոսում է ինքնիշխանությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կառավարման անփառունակ հնգամյակի ընթացքում ուրիշ բառ այդքան չի վարկաբեկվել, որքան «ինքնիշխանություն» բառը։ Փաշինյանն առիթ, թե անառիթ սեփական վախերը թաքցնելու, սեփական ամբիցիաները բավարարելու համար իր օրեցօր քչացող ընտրազանգվածի և գիտակցության հետ խնդիրներ ունեցող կողմնակիցների համախմբումն ապահովելու նպատակով սիրում է անընդհատ չարաշահել «ինքնիշխանություն» տերմինը, մինչդեռ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությանն այդքան վնաս չի հասցրել իր պաշտոնավարման ընթացքում, որքան Նիկոլ Փաշինյանը։

Նա հենց ինքն է Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ թշնամին և սրանք պարզապես արձանագրումներ չեն։ Ժամանակին Փաշինյանն ու իր կողմնակիցները ծամում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միսը, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո 800 հեկտար տարածքի համար մինչև վերջ պատերազմ չի մղել։ Թե ինչ ահռելի տարածքներ է Փաշինյանը կորցրել, թե՛ 44-օրյա պատերազմից հետո ու մինչ օրս այլևս նույնիսկ հնարավոր չէ հաշվել, մինչդեռ հենց այդ տարածքներն են, որ Հայաստանի ինքնիշխանության առաջին գրավականն են։

Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են արձանագրել Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժմանը՝ հայտարարելով, թե մի սարի համար պայքար չի մղելու։ Իհարկե Փաշինյանին այս հարցում օգնում են նաև իր կողմնակիցները, որոնք ժամանակին 800 հեկտարի համար ոչինչ չէին խնայում Սերժ Սարգսյանին քնադատելու, իսկ այսօր աչք են փակում պարզապես իրենց կուռքի դավաճանական պահվածքին։

Ինքնիշխանության դեմ Փաշինյանի մեկ այլ քայլը կարելի է՝ նրա օրերս արած ուղերձը համարել, որտեղ ինքն իրեն հռչակում է անկախության շարժման առաջնորդ, մինչդեռ հենց Փաշինյանն է, որ լրջագույն հարված է հասցրել Հայաստանի անկախությանը։ 1991 թվականի անկախությունից հետո Հայաստանը երբեք այսքան կախյալ վիճակում չի եղել, որքան Փաշինյանի օրոք, ընդ որում կախվածության մեջ է հայտնվել, թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, թե՛ Իրանից և թե, ինչն ամենավատն է, Թուրքիայից և Ադրբեջանից։ Այսօր էլ շարունակում է թելել նրանց թելը, կատարել նրանց քմահաճույքները, հընթացս էլ խաբելով հայ ժողովրդին։

Աննա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular