ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առավոտ». Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում  հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։

Նա մանրամասնեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր եւ հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուր, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։

Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են եւ ռեալ վարում են բանակցություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular