ԱՄՆ-ն ցավակցել է ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի առնչությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնը։
«Մենք կարեկցանք ենք հայտնում ԼՂ բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակական հումանիտար հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին»,- նշված է հայտարարությունում։