ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ. Պետությունը 2850-ի համար կեցավայր է ապահովել. Վարչապետի խոսնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. Դրանցից 2850-ին պետությունն ապահովել է կեցավայրով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«20 270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը եւ տեղի է ունենում տեղաբաշխում: Պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձի կեցության հարց: Մասնավորապես, Գորիսում լուծվել է 615 անձի կեցության հարց, Սիսիանում՝ 169, Տաթեւում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրչիում՝ 19: Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց Ձորում ունենք 532, գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268»,-ասաց Բաղդասարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular