ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողներն Արցախում են, երեխաները տեղափոխվել են Հայաստան. տեղահանված արցախցիների խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախից եկող մեր հայրենակիցները շատ ծանր հոգեբանական վիճակում են, թերսնված, գերհոգնածություն ունեն, որոշներն ընտանիքի անդամներին, հարազատներին են կորցնել, բարեկամներից տեղեկություններ չունեն»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Նրա խոսքով, այս պահին էլ անընդհատ մարդկանց հոսք կա, որոնք Գորիսում բացված կենտրոնում գրանցվում են, և կարիքների գնահատում է տեղի ունենում։ Նրանք, ովքեր երկարաժամկետ բուժման կարիք ունեն, տեղափոխվում են բժշկական հաստատություններ։ Իսկ այդպիսի արցախցիների թիվը, ըստ Գորիսի փոխքաղաքապետի, բավական մեծ է։

«Մեծ թվով առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ կան՝ սահմանափակ կարողություններ ունեցող, անվասայլակին գամված մեծահասակներ, ջերմություն ունեցող երեխաներ։ Շատերը թերսնման հետեւանքով առողջական խնդիրներ ունեն»։

Տեղահանված արցախցիներից ոմանց ընտանիքները կիսված են, ծնողները մնացել են Արցախում, երեխաները եկել են Հայաստան։ «Ունենք ընտանիք, որ ծնողներն այնտեղ են, երեխաները՝ այստեղ, մորաքրոջ խնամքին։ Մեզ դիմել են նաև իրենց պապիկին փնտրող արցախցիներ։ Պապիկը մնացել է Արցախում, բայց ոչ մի լուր չունեն նրանից»,– ասաց Յոլյանը։

Մեծ թվով արցախցիների տեղահանման պատճառով Գորիսում նրանց կացարանով ապահովելու խնդիր  կա։ «Գորիսը չի կարող բոլորին հյուրընկալել։ Ովքեր բարեկամներ ունեն, գնում են նրանց մոտ, իսկ մյուսներին փորձում ենք տեղավորել մյուս մարզերում»,– ասաց Գորիսի փոխքաղաքապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular