ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը` իր մոր հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տղամարդը կնոջ ծեծի է ենթարկել՝ իր մոր հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու համար:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Բախշի Օհանյանի կինը իր մորը վիրավորել է, անպարկեշտ արտահայտություններ է արել սկեսուրի հասցեին, ինչն էլ տղամարդու զայրույթի պատճառ է դարձել և ձեռքերով, ապա նաև ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ առողջությանը պատճառվել է կզակի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ստորին երրորդի արյունազեղումների, ձախ նախաբազկի ստորին երրորդի քերծվածքի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Բախշի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նյութի աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular