Ոչ ոք չպետք է ստիպված լքի իր տունը․ ՄԱԿ ներկայացուցիչը՝ ԼՂ իրավիճակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնում Հայաստան ժամանող փախստականների աճող թվի կապակցությամբ։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն։
Կառույցն ակնկալում է, որ բոլոր կողմերը «պաշտպանեն քաղաքացիական անձանց և լիովին հարգեն միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը», ինչպես նաև ապահովեն «քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»:
«Ոչ ոք չպետք է ստիպված լքի իր տունը»,- ասել է Մանթուն:
ՄԱԿ ՓԳՀ-ն «ուշադրությամբ հետևում է իրավիճակին»: