ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի անհաշվարկ ու կործանարար քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի պահ եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, բայց վերջին հնգամյակում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց և շատ կազմակերպված Ռուսաստանը դարձրեց Հայաստանի թշնամի, ու խոսքը ոչ թե զուտ տեսական, այլ կիրառական ասպեկտների մասին է․ սա կայացած փաստ է, ինչին ականատես ենք բոլորս։

Թերևս բոլորս ենք հիշում, թե ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում խոցվեց ՌԴ Մի-24 ռազմական ուղղաթիռը: Խոցումից երեք ժամ անց Բաքուն ներողություն խնդրեց ռուսական կողմից այս դժբախտ պատահարի համար, հայտարարեց, որ եղածը պատահականություն էր և ուղղված չէր ՌԴ դեմ։ Ավելին, Ալիևը 2023-ի սեպտեմբերի 20-ին Արցախի տարածքում Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանել է ռուսական խաղաղապահ զորախմբի հինգ ծառայողների։ Դիտակետից վերադարձող խաղաղապահների մեքենան հայտնվել է կրակի տակ, ոչ ոք չի փրկվել։ Դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Ալիևը ներողություն խնդրեց կատարվածի համար։

Ըստ էության, Ալիևը չխորշեց երկու անգամ ի տես աշխարհի ներողություն խնդրել Ռուսաստանից իր «սխալ» գործողությունների համար և սա այն Ալիևը, որը վայելում է Թուրքիայի անթաքույց հովանավորությունը․ ի դեպ՝ բոլորովին բացառված չէ, որ դիվանագիտական այս խոհեմությունն Ալիևին հուշել է հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի ներողությունից, Ալիևը քաղաքական կարևորագույն ռեվերանս արեց Մոսկվային։ Սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողություններից հետո՝ դիմելով Ադրբեջանի ժողովրդին, Իլհամը նաև քաղաքական հայտարարություն արեց՝ ուղղված Մոսկվային, որը կարելի է անվանել անգամ հավատարմության երդում։

Իր խոսքում նա ընդգծել էր․ «Առաջարկում ենք այն ուժերին, որոնք հեռու են մեր տարածաշրջանից, բայց հետապնդում են իրենց քաղաքական օրակարգը և հայ ժողովրդին օգտագործում, շահագործում են որպես գործիք, հանգիստ թողնեն մեզ։ Նրանք, ովքեր նստած են աշխարհի մյուս կողմում և մեր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ Հարավային Կովկասն ազատ շնչի»։ Այլ կերպ ասած՝ նա մի կրակոցով խոցեց երկու նապաստակ՝ Մոսկվայում և Թեհրանում։

Եկեք նայենք, թե ինչ է անում Փաշինյանը․ ի հեճուկս Բաքվի մշակված ու հաշվարկված այս քաղաքականությանը, Երևանում Նիկոլը ոչ միայն չի ընդունում, որ այս պահին իր «Ալմա Աթա» օպերացիայի հետևանքով ենք հասել այս կետին, ընդ որում, չի ընդունում անգամ, երբ ուղիղ իր երեսին ասում են, այլև պարզվում է՝ սեպտեմբերի 20-ին, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ չի ընդունել, որովհետև ՀՀ Անկախության օրվա իր «շնորհավորանքում» դեռ պնդեց, թե ինքն ու իր «Ալմա Աթան» ճիշտ են:

Փորձենք հասկանալ այն հիմքերը, որոնք ուներ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում իրականցնելիս։ Առաջին՝ Պրահայում Փաշինյանի հետ պայմանավորվածությունից հետո, ըստ որի, Փաշինյանը, հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Եվ երկրորդ՝ սեպտեմբերի 12-ին Պուտինը հայտարարեց. «Եթե ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։ Ղարաբաղի կարգավիճակը ՀՀ-ն ինքն է որոշել»։ Այսքանից հետո Ալիևը կարիք անգամ չուներ սպասելու Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին։ Այն երկու ուժերը, որոնք պետք է խանգարեին Ալիևին վերցնել Արցախը, ուղիղ հայտարարեցին, որ խանգարել չեն պատրաստվում։

Այլ կերպ ասած, Նիկոլի համար անգամ Պուտինի ուղիղ խոսքն ազդակ չէր մոտեցող արհավիրքի մասին։ Փաշինյանը նույն օրը Պուտինի արած բոլոր հայտարարություններից շեշտում էր այն մեկը, թե Ռուսաստանի նախագահն ասաց՝ իր հետ խնդիրներ չունի։ Փաստ է մնում այն, որ Վլադիմիր Պուտինի հետ մեկ հեռախոսազրույցով Իլհամը կարողացավ «դասավորել իր գործերը», իսկ Նիկոլը՝ ոչ։ Իր այս անհայրենիք գործելաոճով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սխալն ընդունել չգիտի, անգամ, երբ զոհերին նորից հարյուրներով ենք հաշվում։

Տեղի ունեցած այս դժոխքից ու քաոսից հետո ամբողջ ռուսական մեդիան ու տեղեկատվական տիրույթն ատելությամբ էին խոսում «անշնորհակալ հայերի մասին»։ Շեշտում՝ Փաշինյանի գործերի, հայտնի զորավարժության և Փաշինյանի տիկնոջ կիևյան վոյաժի մասին։  Ամփոփելով՝ հավելենք, որ ՀՀ ղեկավարը, անկախ նրանից՝ ով կլինի, պետք է ունենա հաշվարկելու, մանևրելու, ճիշտ ժամանակին հետքայլ անելու և թշնամիներ չստեղծելու բացառիկ կարողություն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular