ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնավորությունն ըստ ծննդյան ամսվա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հունվար

Հունվարին ծնված մարդիկ ուժեղ բնավորությամբ են օժտված։ Կյանքի բոլոր դժվարությունները կրում են հպարտությամբ։ Էությամբ առաջնորդներ են և անգիտակցաբար փնտրում են այն անձնավորությանը, որը ունակ կլինի մրցել իրենց հետ։ Վճռական են, ինքնավստահ և պատրաստակամ։

Փետրվար

Փետրվարյան մարդիկ էգոիստներ են, համառ և քաջ, սակայն, ի տարբերություն հունվարին ծնված մարդկանց, վախենում են բարդություններից։ Արհամարհանքով են վերաբերվում իրենցից թույլ մարդկանց ։ Լինում են անհավասարակշռված, եսասեր և չափից ավելի անկեղծ։ Տրամադրությունը փոփոխական է և անկանխատեսելի։

Մարտ

Մարտին ծնված մարդկանց բնավորությունը տարբերվում է խոցելիությամբ և զգայունությամբ։ Այս մարդիկ դժվարությամբ են տանում քննադատությունը, կասկածանքով են վերաբերվում ամեն բանի, զգայուն են և անվճռական։ Թեև բնավորությամբ հավակնոտ են և համառ, սակայն դժվարությամբ են համակերպվում ձախողումներին։ 

Ապրիլ

Ապրիլյան մարդիկ նյութապաշտ են։ Նրանք վճռական են, ինքնավստահ, սակայն երբեմն մի փոքր ծուլանում են։ Հաճախ մեծ բարձունքների են հասնում կարիերայում՝ չմոռանալով միևնույն ժամանակ անձնական կյանքի մասին։ Ապրիլին ծնված մարդիկ գնահատում են կայունությունն ու ձգտւոմ են հոգու հանգստությանը։ 

Մայիս

Մայիսի մարդիկ դժվարությամբ են գնում զիջումների։ Սիրում են իշխել և պահանջել։ Իրենց տրամադրությունը հաճախ փոփոխվում է, իսկ խոսքը երբեմն ՝ վիրավորում։ Հաճախ մայիսի մարդիկ փոխում են իրենց սկզբունքներն ու գերակայությունները։ 

Հունիս

Հունիսին ծնված մարդիկ շատ խոցելի են, սակայն փորձում են դա թաքցնել։ Օժտված են տարատեսակ տաղանդներով, գործնական են, չեն սիրում հարաբերություններ պարզել և խուսափում են կոնֆլիկտներից։ Գերազանց մասնագետներ են իրենց ընտրած ոլորտում , և հաճախ հասնում են մեծ հաջողությունների։

Հուլիս

Հուլիսին ծնված մարդիկ ձգտում են անկախությանը։ Իրենց բնավորության հիմնական հատկություններն են՝ էգոիզմը, գոռոզությունը, դյուրագրգռությունը, առատաձեռնությունը։ Բացի այդ, իրենց մոտ շատ վառ ատահայտված են առաջնորդի հատկությունները։  Թեև հոգու խորքում բոլորին «վերևից» են նայում, լավ ընկերներ են։

Օգոստոս

Այս մարդիկ էմոցիոնալ են և էներգետիկ։ Այս ամիսը տվել է իրենց ինքնավստահություն, իմաստութնություն և պարզամտություն։ Հաճախ իրենք տաքցնում են իրենց հուզական ապրումները, և նույնիսկ երբ կյանքում ամեն բան գրողի ծոցն է գնում, նրանք կարողանում են ժպտալ և ասել, որ իրենց մոտ ամեն բան հիանալի է։

Սեպտեմբեր

Սեպտեմբերին ծնված մարդիկ գործնական են, խելամիտ և օժտված են բարձր ինքնագնահատականով։ Ձգտում են նյութական բարեկեցությոանը և հարմարավետությանը։ Սիրտը բացում են միայն ամենահարազատ մարդկանց, իսկ մնացածներին պահում են հեռավորության վրա։ 

Հոկտեմբեր 

Այս մարդիկ բարդ և փոփոխական բնավորություն ունեն։ Հաճախ կասկածներ են ունենում այս կամ այն հարցի շուրջ և վախենում են սխալ գործելուց։ Ստեղծագործ մարդիկ են , որոնց անընդհատ էմոցիաներ են հարկավոր։

Նոյեմբեր

Նոյեմբերի մարդիկ առեղծվածային անձնավորություններ են։ Բավականին համառ են և նպատակասլած, կյանքում մեծ հաջողությունների են հասնում։ Սակայն հաճախ իրենց խանգարում են ներքին վախն ու չափազանց մեծ փառասիրությունը։

Դեկտեմբեր

Դեկտեմբերի մարդիկ տարբերվում են ներքին հանդարտությամբ և խոհեմությամբ։ Իրենք պրակտիկ են, իմաստուն և պատասխանատու։ Բաց են միայն մտերիմների համար, իսկ մնացած բոլորի հետ, որպես կանոն, սառնություն և հեռավորություն են պահպանում։

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular