«Քաղաքագետ Սոլլոնիկովը նշել է Ղարաբաղը հանձնած Փաշինյանի նպատակը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐU-f.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, և դա արևմտյան ռազմավարության մի մասն էր, որը նա իրականացնում էր Հայաստանում սեպ խրել Ռուսաստանի և կովկասյան հանրապետությունների միջև: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը։ Նա վստահ է, որ Փաշինյանը չնայած Հայաստանը տանում է դեպի ՆԱՏՕ, բայց մինչև վերջին պահը չի հրաժարվի ՀԱՊԿ անդամակցությունից, քանի որ երկիրը ռազմական պաշտպանության կարիք ունի։
«Ռազմարդյունաբերական համալիրը Հայաստանում չի գործում, և քանի դեռ երկիրը շարժվում է դեպի ՆԱՏՕ, նրան անհրաժեշտ է ռազմական հովանոց, որը ներկայումս տրամադրում է Ռուսաստանը,- կարծում է Սոլոննիկովը,- Հյուսիսատլանտյան դաշինքի ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում Լեռնային Ղարաբաղը, ավելի ճիշտ դրա շուրջ պատերազմը։ Բանն այն է, որ քանի դեռ երկիրը գտնվում է զինված հակամարտության մեջ և, կամ ունի տարածքային վեճեր իր հարևանների հետ, այն չի կարող հավակնել դաշինքում տեղ ունենալուն: Ազատվելով Ղարաբաղից Նիկոլ Փաշինյանը ևս մեկ քայլ արեց դեպի Արևմուտք»:
«Հայաստանի վարչապետը հայության ներազգային հարցերը լուծելու խնդիր չունի: Նա ունի Արևմուտքի կողմից հստակ սահմանված նպատակ, որն է երկիրը հեռացնել Ռուսաստանից և մտցնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչ է անում Փաշինյանը»,- ամփոփել է Դմիտրի Սոլոննիկովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը