ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանն ու Հնդկաստանը Հայաստանի փոխարեն. ՀԱՊԿ-ը կենթարկվի՞ տրանսֆորմացիայի Ղարաբաղի պարտությունից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mosregtoday.ru-ն գրում է, որ Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններում: Այդուհանդերձ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին են համաքաղաքացիներից շատերը մեղադրում «Արցախը հանձնելու» մեջ։ Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները։

Ի՞նչ է անելու Փաշինյանը, որ մնա իր աթոռին. Կարո՞ղ է նա, օրինակ, ցուցադրաբար դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) մեղադրելով այդ կառույցին օգնության բացակայության մեջ, ինչը կարող է կասկածի տակ դնել ռազմաքաղաքական այդ միավորման բուն գոյությունը։

«Իմ կարծիքով, ՀԱՊԿ կառույցը կմնա և կզարգանա, Ռուսաստանը, վստահ եմ, կշարունակի մնալ նրա գլխավոր հովանավորը։ Բայց նույն գործառույթներով կազմակերպությունը պահպանելու համար, կարծում եմ, կպահանջվի վերափոխում»,- «mosregtoday» առցանց հրատարակությանը տված հարցազրույցում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Մարինա Սիլկինան։

Փորձագետն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի օրինակով, որը 2024 թվականի հունվարի 1-ից կներառի ևս վեց լիիրավ անդամ երկրներ՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն,  ՀԱՊԿ-ն ուժեղացնել նոր անդամներով։

«Չինաստանը, Իրանը և Հնդկաստանը կարող են հրավիրվել ՀԱՊԿ անդամ դառնալու։ Իհարկե, այստեղ հնարավոր է նաև ավելի սերտ փոխգործակցություն ՄԱԿ-ի հետ, ինչի մասին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը»,- նշել է Սիլկինան։

ՀԱՊԿ-ը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից երեսուն տարի առաջ արտակարգ իրավիճակների դեպքում գործընկեր երկրներում իրավիճակը կայունացնելու համար։ Այժմ նրա անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը։ Սերբիան և Միութենական պետությունը ներկա են դիտորդի կարգավիճակով։ Այս պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, կառույցի առանձին մասնակիցները մոտ ապագայում պետք է որոշեն, թե ում հետ են նախատեսում լինել։ Ուրեմն հիմա, կարելի է ասել, եկել է ճշմարտության պահը»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular