ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե ​​Հայաստանը չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, ապա դրանք կանցնեն Իրանով։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Իրանը դրական է վերաբերվում Ղարաբաղ երկաթուղային ճանապարհի ստեղծմանը մասնակցելուն։

«Եթե մենք ուզում ենք խաղաղության ուղիներ տեսնել Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում, ապա պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց բախումների։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայից կգնա Նախիջևան, Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան, ապա պետք է դիտարկենք հետևյալը. եթե Հայաստանը չմասնակցի, ապա ինչպե՞ս է ընթանալու երթուղին։ Իրանը դրական է վերաբերվում դրան, ուստի կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular