ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնի ռեկորդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին հասել է պատմական նվազագույնի։ ԱՄՆ դոլար/թուրքական լիրա (USD/TRY) արժութային զույգի արժեքը Forex միջազգային շուկայում աճել է 1,23%-ով և ժամը 09:43-ի դրությամբ հասել է 27,5155 լիրա մեկ դոլարի դիմաց. հայտնում է РБК-ն։

Վերջին 12 ամիսների ընթացքում դոլար/թուրքական լիրա փոխարժեքն աճել է մոտավորապես 48%-ով։ Վերջին չորս ամիսների ընթացքում Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների չորս կտրուկ բարձրացումները չեն կարողացել թուլացնել ճնշումը արժույթի վրա:

Թուրքիայի կենտրոնական բանկը սկսել է խստացնել դրամավարկային քաղաքականությունը 2023 թվականի հունիսին այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կարգավորիչի ղեկավար նշանակեց Հաֆիզե Գայե Էրքանին: Նախկինում Էրքանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Goldman Sachs-ում և First Republic-ում: Կարգավորող տոկոսադրույքները 8,5%-ից բարձրացրել է 30%-ի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular