ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն աշխարհի ամենաանկախ երկիրն է աշխարհում, նրանից այլևս ոչինչ կախված չէ, սակայն այդ հանգամանքը չի խանգարում որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ոչ դիվանագիտական բառապաշարով հայտարարություններ անի Ռուսաստանի հասցեին՝ նրան մեղադրելով ամեն ինչի մեջ։ Ըստ էության, Ռուսաստանին կարելի է արդարացիորեն քննադատել և իրենց իսկ վարքի՝ Արցախում թույլ տված բազմաթիվ սխալների՝ ընդհուպ հանցավոր անփութության կամ հանցավոր գործունեության մեջ, բայց այն ինչ այսօր անում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը, կարող է ընդհուպ մինչև պետականության կորստի հանգեցնել։

Շաբաթ օրը Փաշինյանի վտանգավոր նարատիվներով լեցուն ուղերձից հետո Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնյաներ արձագանքել և քննադատել են, երեկ էլ նաև մի հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը, նշելով, թե՝ Փաշինյանի ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Ըստ ռուսների՝ Փաշինյանը փորձում է ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա, և Փաշինյանի հայտարարությունները հաստատում են ռուսների նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված Ռուսաստանի ու դաշնակցային հարաբերությունների համար կործանարար հարաբերությունները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։ 

Ռուսաստանը շարունակում է պնդել, թե հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք Հայաստանին չի կանգնեցրել ընտրության առաջ իրենց հետ, թե իրենց դեմ։ Այս պնդմանը կարելի է բազմաթիվ հակափաստարկներ բերել, սակայն խնդիրն ամենևին էլ փաստարկների արդարացված, կամ չարդարացված լինելը չէ, այլ այն վտանգը, որ Փաշինյանը կրկին կախել է Հայաստանի գլխին։

Ի դեպ, նրա սիրելի Արևմուտքն էլ առանձնապես ջանքեր չի գործադրում Արցախում ստեղծված ահասարսուռ իրավիճակը կարգավորելու համար, ընդամենը 1-2 հայտարարություններ են հնչում ԱՄՆ և եվրոպական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից։ Երեկ էլ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելություն ձևավորելու ուղղությամբ, որը կվերահսկվի Ադրբեջանի պարտավորությունների կատարումը, ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։ «Զատկից հետո կարմիր հավկիթ», ասում է հին հայկական ասացվածքը, իսկ Փաշինյանն առանձնապես ջանքեր չի գործադրում արցախցիների խնդիրները լուծելու համար։

Նարեկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular