ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքին հաճոյանալու համար Նիկոլը Արցախը նվիրել է՝ զենքով, զոհերով. հիմա Հայաստանն էլ կտա». ցուցարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղաներին փողոցներին բերման են ենթարկում, եթե տղաներ չլինեն կանանց ու աղջիկներին կտանեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում NEWS.am-ի հետ զրույցում նշեց նհնազանդության ակցիաներին մասնակցող կանանցից մեկը:

«Իրենց մոտ արգելք չկա, թուրքին հաճոյանալու համար ինքն ամեն ինչ կանի: Թուրքին հաճոյանալու համար հայ գեներալներին բռնել, նստացրել ա բանտ, թուրքին հաճոյանալու համար հենց այնպես Արցախը նվիրել է՝ զենքով, զոհերով: Հիմա Հայաստանն էլ կտա: Սա հայ չի, թուրք է: Էս մարդն իրեն հայ չի զգում:

Նոր մի քանի հոգու նորից տարան, ամեն օր հավաքում են՝ դեմքներին անտարբերության դիմակը դրած: Ինձ թվում է, որ էս ոստիկանների ճշի մեջ ինչ-որ բան են գցում, ինչ-որ բան են սրսկում, որովհետեւ բոլորը անտարբերության դիմակով են: «Թքած ունեմ, ինձ հրամայել են, փողը տալիս են, ես կատարում եմ» մտածում են նրնք: Այնպիսի տպավորություն է, որ էս ոստիկանների երեխեքն էստեղ չեն ապրելու: Նիկոլն էդքան փող չի տալիս, ու իրենք կարողանան փախնել: Նիկոլը որ փախավ, մնացածը մնալու են ու ժողովուրդը չգիտեմ՝ ինչ է անելու նրանց հետ»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել էր Արշակունյաց պողոտայի՝ կրկեսի շենքի մոտակա հատվածը, Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը, Աբովյան փողոցի՝ «Սաս» սուպերմարկետի մոտակա մասը, Կասյան-Գյուլբենկյան հատվածը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular