Անահիտ Մանասյանը Գորիսում շարունակել է հանդիպումներ անցկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում:
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են: