200-ից ավել վիրավորներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով. նոր կադրեր Ստեփանակերտից (Տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների զորախումբը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, ինչպես են բժիշկներն օգնություն ցուցաբերում Ստեփանակերտում պայթյունից տուժած քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար, ընդգծել է նա։
Տեսանյութն՝ այստեղ