Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ ԱՀ ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու»,- նշել է նա։